Աշխարհ

08.09.2017 17:11


ՌԴ ԶՈւ օդուժը «Իսլամական պետության» 4 դաշտային հրամանատարի է ոչնչացրել

ՌԴ ԶՈւ օդուժը «Իսլամական պետության» 4 դաշտային հրամանատարի է ոչնչացրել

Ռուսաստանի ԶՈւ օդատիեզերական ուժերի ինքնաթիռները Դեր Զորում հարվածել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին և կապի հանգույցներին, ինչի արդյունքում սպանվել է շուրջ 40 ԻՊ զինյալ և 4 դաշտային հրամանատար։ Այս մասին տեղեկացնում էռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

Սպանված հրամանատարների թվում է եղել նաև Տաջիկստանի ՕՄՕՆ-ի նախկին հրամանատար Գուլմորոդ Խալիմովը, ով 2015 թ. միացել էր ԻՊ-ին։

«Հաստատված տվյալներով ոչնչացված զինյալների թվում 4 ազդեցիկ դաշտային հրամանատարներ են՝ ներառյալ «Դեր Զորի ամիր» Աբու Մուհամմադ աշ-Շիմալին, ով պատասխանատու էր ֆինանսների և հավաքագրված նորակոչիկներին ԻՊ մարզական բազաներ տեղափոխելու համար։ Հաստատված է նաև, որ խորհրդակցությանը ներկա է եղել «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական խմբավորման «պատերազմի նախարար» Գուլմուրոդ Խալիմովը, ով մահացու վիրավորում է ստացել»,- հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Խալիմովը եղել է Տաջիկստանի ներքին գործերի նախարարության ՕՄՕՆ-ի հրամանատարը՝ գնդապետի կոչումով։ 2015-ին նա համալրել է ԻՊ-ի շարքերը։ 2016-ի օգոստոսին ԱՄՆ Պետքարտուղարությունը Խալիմովի գտնվելու վայրի մասին տեղեկության համար 3մլն ԱՄՆ դոլարի չափով պարգևատրում էր սահմանել։

ԻՊ կազմում Խալիմովը «պատերզամի նախարարն» էր։ Նա այդ պաշտոնում էր նախկին «նախարար», վրաստանցի Թարհան Բաթիրաշվիլիի սպանությունից հետո։

Հիշեցնենք, որ Սիրիայի կառավարական ուժերը ռուսաստանյան ավիացիայի աջակցությամբ գրոհում են Սիրայում ԻՊ վերջին հենակետ Դեր Զորը։

Այս խորագրի վերջին նյութերը