Լրահոս

08.09.2017 16:55


Մեծամորի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Իջևանում

Մեծամորի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Իջևանում

Ոստիկանությունից հայտնում են, որ Մեծամորի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, սեպտեմբերի 7-ին, ժամը 13.05-ին, Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցի 4 շենքից բերման է ենթարկվել 1977 թ. ծնված Վահե Հ.-ն, որը սեպտեմբերի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողություն) 3-րդ մասի 1-ին և 1.1 կետերի մեղադրանքով:

Այս խորագրի վերջին նյութերը