Աշխարհ

09.09.2017 08:06


Սեպտեմբերի 9-ը Առաջին օգնության համաշխարհային օրն է

Սեպտեմբերի 9-ը Առաջին օգնության համաշխարհային օրն է

Սեպտեմբերի 9-ին ամբողջ աշխարհում նշվում է Առաջին օգնության համաշխարհային օրը: Դրա նպատակն է բարձրացնել կյանքեր փրկելու համար առաջին օգնության գիտելիքների ու հմտությունների կարևորության վերաբերյալ իրազեկությունը, ինչպես նաև ջատագովել, որ դրանք հասանելի լինեն յուրաքանչյուրին:

Ամեն տարի միլիոնավոր մարդիկ վնասվածքներ են ստանում կամ մահանում են՝ անհամապատասխան արձագանքի կամ ուշացած օգնության պատճառով: Առաջին օգնությունը արդյունավետ և արագ գործողությունների շարքում կենսական նշանակություն ունեցող այն առաջին քայլն է, որն օգնում է կանխել լուրջ վնասվածքները և մեծացնել փրկվելու շանսերը:

Առաջին օգնությունը առավել անվտանգ և դիմակայուն համայնքներ կառուցելու կարևոր բաղադիչներից է, ինչն էլ իր հերթին նպաստում է աղետներին նախապատրաստվածությանը և առողջապահական վտանգների նվազեցմանը:

Արդեն երկար տարիներ է, ինչ «Առաջին օգնությունը» Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) ռազմավարական ուղղություններից է:

Այս խորագրի վերջին նյութերը