Հիլարի Քլինթոնը հեռախոսազրու՞յց է ունեցել Էդվարդ Նալբադյանի հետ
Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբադյանի հետ՝ հայ-թուրքական գործընթացի վերաբերյալ: Այսօր այդ մասին տեղեկություն էր տեղադրվել ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական կայքէջում, սակայն Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության հետ հարցազրույցում հերքել է այդ լուրը:
Տեղեկատվությունը այսօր հաստատել է նաև Երևանում ԱՄՆ-ի դեսպանատունը: Սակայն ինչպես «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը հաղորդել է ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Թոմ Նիքնաղթը, խոսակցությունը երկու պաշտոնյաների միջև կրել է մասնավոր բնույթ և դրա բովանդակության մասին հաղորդելն իրենց իրավասության մեջ չի մտնում, բացի այդ իրենք չգիտեն հեռախոսազրույցի մանրամասները: