Թուրքիայում ՆԱՏՕ-ի հետ համատեղ ՌԾՈւ զորավարժություն կանցկացվի
Սեպտեմբերի 8-22-ին Թուրքիայի Աքսազ-Մարմարիս-Մուղլա շրջանում կանցկացվի Dynamic Monarch-17 ռազմածովային զորավարժությունը: Վարժանքներին կներգրավվեն ՆԱՏՕ-ի անդամ երկրների զինված ուժերի ստորաբաժանումներ, Թուրքիայի ԶՈւ բոլոր զորատեսակներից զորախմբեր:Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը:
Զորավարժության նպատակը ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմածովային ուժերի որոնողափրկարարական ստորաբաժանումների համատեղ գործողությունների մշակումը, ստորջրյա անձնակազմերի տարհանումն է:
Զորավարժության կներգրավեն Թուրքիայի ցամաքային, ռազմածովային, ռազմաօդային ուժերի, առափնյա անվտանգության հրամանատարության ստորաբաժանումներ: ՆԱՏՕ-ից կներգրավվեն ԱՄՆ, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Կանադայի, Նորվեգիայի և Լեհաստանի ԶՈւ ստորաբաժանումներ:
Թուրքիայում ՆԱՏՕ-ի հետ համատեղ ՌԾՈւ զորավարժություն կանցկացվի
Սեպտեմբերի 8-22-ին Թուրքիայի Աքսազ-Մարմարիս-Մուղլա շրջանում կանցկացվի Dynamic Monarch-17 ռազմածովային զորավարժությունը: Վարժանքներին կներգրավվեն ՆԱՏՕ-ի անդամ երկրների զինված ուժերի ստորաբաժանումներ, Թուրքիայի ԶՈւ բոլոր զորատեսակներից զորախմբեր: Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը:
Զորավարժության նպատակը ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմածովային ուժերի որոնողափրկարարական ստորաբաժանումների համատեղ գործողությունների մշակումը, ստորջրյա անձնակազմերի տարհանումն է:
Զորավարժության կներգրավեն Թուրքիայի ցամաքային, ռազմածովային, ռազմաօդային ուժերի, առափնյա անվտանգության հրամանատարության ստորաբաժանումներ: ՆԱՏՕ-ից կներգրավվեն ԱՄՆ, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Կանադայի, Նորվեգիայի և Լեհաստանի ԶՈւ ստորաբաժանումներ:
Աղբյուրը՝ razm.info