Աշխարհ

08.09.2017 11:14


Հենրիխ Մխիթարյանի մարզաշապիկներն ամենավաճառվողներից են Մեծ Բրիտանիայում

Հենրիխ Մխիթարյանի մարզաշապիկներն ամենավաճառվողներից են Մեծ Բրիտանիայում

Մեծ Բրիտանիայում այս մրցաշրջանում ամենավաճառվողը «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի մարզաշապիկներն են: Այդ մասին վկայում են SportsDirect.com օնլայն-խանութի տվյալները:

Երկրորդ տեղում Պոգբայի ակումբակից Ռոմելու Լուկակուի մարզաշապիկներն են, իսկ եռյակը եզրափակում է Լոնդոնի «Չելսիի» բելգիացի հարձակվող Էդեն Ազարը, գրում է Football365.com-ը:

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է 16-րդ տեղում: «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին 8-րդն է, Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն՝ 15-րդ, իսկ ֆրանսիական ՊՍԺ-ի նորեկ Նեյմարը՝ 18-րդը: Վաճառքի վիճակագրությունը կազմվել է մայիսի 1-ից սեպտեմբերի 1-ը:

Մեծ Բրիտանիայի 30 ամենավաճառվող մարզաշապիկերի ցուցակին կարող եք ծանոթանալ այստեղ:

Աղբյուրը՝ Artsakhpress.am

Այս խորագրի վերջին նյութերը