Աշխարհ

08.09.2017 10:19


ԱՄՆ-ը խստացնում է Թուրքիայից ժամանող չվերթներում բեռների ստուգման ընթացակարգը

ԱՄՆ-ը խստացնում է Թուրքիայից ժամանող չվերթներում բեռների ստուգման ընթացակարգը

ԱՄՆ Տրանսպորտային անվտանգության վարչությունը հայտարարել է Թուրքիայից ժամանող չվերթներում բեռի ստուգման ընթացակարգի խստացման մասին։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Գերատեսչության ներկայացուցիչ Մայքլ Ինգլանդի խոսքով՝ այդ միջոցառումները սահմանվում են՝ «պատշաճ կերպով պատասխանելու ի հայտ եկող սպառնալիքներին»։ Նա նաև հավելել է, որ նման կանոններն արդեն կիրառվում են Թուրքիայում և հանդիսանում ավիաբեռների ուժեղացված ստուգման ծրագրի մաս (ACAS)։

ACAS ծրագիրը մշակվել է ԱՄՆ Սահմանային-մաքսային ծառայության կողմից՝ որոշակի ուղղություններից ԱՄՆ ժամանող չվերթներով բեռնափոխադրումների անվտանգության բարձրացման նպատակով։

Գործակալության տվյալներով՝ խստացումը կապված է վերջերս տեղի ունեցած միջադեպի հետ, երբ Թուրքիայից ավիափոստով Ավստրալիա էր ուղարկվել ինքնաշեն ռումբ։

Աղբյուրը՝ Artsakhpress.am

Այս խորագրի վերջին նյութերը