Լրահոս

08.09.2017 20:52


Երևանի կենտրոնական գերեզմանատան գլխավոր մուտքի մոտ` քարի արտադրամասում, հրդեհ է բռնկվել

Երևանի կենտրոնական գերեզմանատան գլխավոր մուտքի մոտ` քարի արտադրամասում, հրդեհ է բռնկվել

Սեպտեմբերի 7-ին, ժամը 19:54-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի կենտրոնական գերեզմանատան գլխավոր մուտքի մոտակայքում` քարի արտադրամասում, այրվում են խոտածածկ տարածք և ծածկ:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նախկին քարի արտադրամասի չշահագործվող շինություններից մեկի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:33-ին, մարվել` 20:54-ին: Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (30 քմ):

Այս խորագրի վերջին նյութերը