Լրահոս

08.09.2017 09:46


Զովունիի սգո սրահում հրդեհ է բռնկվել․ այրվել է դագաղ, որի ներսում դիակ է եղել

Զովունիի սգո սրահում հրդեհ է բռնկվել․ այրվել է դագաղ, որի ներսում դիակ է եղել

Սեպտեմբերի 8-ին, ժամը 03:40-ին ԱԻՆ-ում քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Զովունի գյուղում գտնվող սգո սրահներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 1-ին փողոցի 167 հասցեում գտնվող սգո սրահում այրվում են դագաղ (ներսում կա դիակ, Ռաֆիկ, մոտ 70 տարեկան) և հատակի գորգը (մոտ 2 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:21-ին, մարվել` 04:32-ին:

Շտապօգնության աշխատակիցները սրահի աշխատակից Կ. Ա.-ին տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն:

Այս խորագրի վերջին նյութերը