Լրահոս

08.09.2017 17:27


«Միրաժ» հանգստյան գոտու տարածքում «Opel Astra»-ն արգելափակվել է ջրի մեջ

«Միրաժ» հանգստյան գոտու տարածքում «Opel Astra»-ն արգելափակվել է ջրի մեջ

Սեպտեմբերի 7-ին, ժամը 21:54-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի «Միրաժ» հանգստյան գոտու տարածքում ավտոմեքենան արգելափակվել է ջրի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Ջրափրկարարները արգելափակումից դուրս են բերել «Opel Astra» մակնիշի 35 GT 833 պետհամարանիշով ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը