Աշխարհ

07.09.2017 22:40


ԱՄՆ-ում մեղադրանք է առաջադրվել թուրք նախկին նախարարի նկատմամբ

ԱՄՆ-ում մեղադրանք է առաջադրվել թուրք նախկին նախարարի նկատմամբ

Նյու Յորքի հարավային շրջանի գլխավոր դատախազությունը, իրանական ծագումով թուրք գործարար Ռեզա Զարրաբի (Ռըզա Սարրաֆ) վերաբերյալ ընթացող դատական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրել Թուրքիայի նախկին Էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանին:

Միջանլյալ նշենք, որ Զարաբբին մեղադրվում էր Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի սահմանած պատժամիջոցները խախտելու, բանկային զեղծարարություն և անօրինական ճանապարհով միլիոնավոր դոլարների գործարքներ անելու, ինչպես նաև «փողերի լվացում» անելու մեջ:

Բացի Չաղլայանից, նշյալ գործով լրացուցիչ մեղադրանք է առաջադրվել նաև թուրքական «Halkbank»-ի նախկին գլխավոր տնօրեն Սուլեյման Ասլանի, ինչպես նաև նույն բանկի աշխատակիցներ Լևենթ Բալքանի, Աբդուլլահ Հափանիի նկատմամբ: Նշյալ մարդանց, այդ թվում նաև Թուրքիայի նախկին էկոնոմիկայի նախարարին առաջադրվել են նույն մեղադրանքները:

Մեղադրականում նշվել է, վերոնշյալ հանցանքների համար նրանց սպառնում է 55 տարվա ազատազրկում:

Հիշեցնենք, որ
2013թ. Թուրքիայում կոռուպցիոն սկանդալի պատճառով նախարար Զաֆեր Չաղլայանը հրաժարական էր տվել:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը