Աշխարհ

08.09.2017 07:27


«Ես ֆուտբոլ կխաղայի անգամ անվճար». 8 միտք Մեսսիից, որոնք գուցե պետք է միշտ հիշել

«Ես ֆուտբոլ կխաղայի անգամ անվճար». 8 միտք Մեսսիից, որոնք գուցե պետք է միշտ հիշել

Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիի մտքերը մշտապես պահանջված են: Ոսկե գնդակի հնգակի դափնեկրի յուրաքանչյուր հարցազրույցին ֆուտբոլային հանրությունն անհամբեր սպասում է:

Ներկայացնում ենք 8 միտք համաշխարհային ֆուտբոլի պատմության ամենավառ աստղերից մեկից.

«Կյանքում ամենաահավոր օրը այն է, երբ հասկանում ես, որ էլ երբեք չես կարող ավելի լավը դառնալ»

«Չարժե դժգոհել կամ վախենալ դժվարություններից. կյանքում ձեր ճանապարհը միշտ չէ , որ պատված է լինելու վարդերով»

«Ինչ-որ մի պահի պետք է ինքդ քեզ ասես, որ հնարավոր չէ միշտ հաղթել»

«Տաղանդը միշտ գալիս է զոհաբերության հետ միասին»

«Կյանքը կդառնա ավելի գեղեցիկ ու հաճելի, եթե ամեն օր ինչ-որ նոր բան սովորենք»

«Ես ֆուտբոլ կխաղայի անգամ անվճար»

«Իմ փոխարեն խոսում են իմ ոտքերը»

«Կյանքում կան շատ ավելի կարևոր բաներ, քան հաղթանակներն են ու պարտությունները»։

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը