Լրահոս

26.01.2010 16:44

Գների թանկացումն արդեն սկսվե՞լ է

Գների թանկացումն արդեն սկսվե՞լ է

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն ասել էր, թե Հայաստանում գնաճ է արձանագրվել, և անձամբ ինքը բազմիցս այս հարցի շուրջ բողոքներ է լսել:

-Պետական վիճակագրական վարչության տվյալներն ասում են, որ գները վերջին մեկ տարում 6,5%-ով են աճել: Բայց եթե անդրադառնանք առանձին ապրանքատեսակների և ծառայությունների, այդ թվում, օրինակ, տրանսպորտին և կապին, ապա դրանց գներն աճել են 11,5%-ով, բնակվարձ, վառելիք, էլեկտրաէներգիա խումբը՝ 16,8%-ով,-նշել է նա։

Արմեն Պողոսյանի խոսքերով՝գների աճի վերաբերյալ բազմաթիվ բողոքներ են ստացվել, որոնք հիմնականում վերաբերում են սննդամթերքին, մասնավորապես կարագին:

-Մենք չպետք է մոռանանք, որ ապրիլի մեկը շուտով գալու է, և գազի սակագնի թանկացման խնդիրը, հայտը արդեն դրված է պետական հանձնաժողովի սեղանին,-նշել է փորձագետը:

Արմեն Պողոսյանը նշել է նաև, որ գազի գինը շատ են թանկացնում, որովհետև ուռճացվում են հավելյալ ծախսերի չափերը։

-Բոլորս գիտենք, որ մեզ համար գինն արտոնյալ է. այսօրվա վիճակով 154 դոլար սակագին որևէ երկրում չկա: Եվ բարձրանալու միտումը 154-ից 180 է (Կրեմլում է ընդունված այդ որոշումը): Մեր երկիրը ռեսուրսներ ունի: Ես ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ էլեկտրաէներգիան մեր հաղթաթուղթն է: Մեր երկիրը երկրագնդի բացառիկ և երևի միակ երկիրն է, որ հնարավորություն ունի զարգացնել էլեկտրաէներգիայի արտահանումը և կիրառումը ներսում,-նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։