Աշխարհ

07.09.2017 12:54


Թբիլիսիում հարձակվել են ռուս զբոսաշրջիկի վրա

Թբիլիսիում հարձակվել են ռուս զբոսաշրջիկի վրա

Թբիլիսիում, Ալեքսիձե 1 հասցեում, անհայտ անձինք հարձակվել են ռուս զբոսաշրջիկի վրա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքացի Թամար Դավիթայան: Տեղեկությունը տարածել է Imedi հեռուստաընկերությունը։

Ըստ քաղաքացու՝ բարձրահարկ շենքերից մեկից 3 անհայտ անձ են դուրս եկել և հարձակվել ռուս զբոսաշրջիկի վրա, ծեծել նրան: Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց:

Այս պահին այլ մանրամասներ հայտնի չեն: Իրականացվում է հետաքննություն:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը