Աշխարհ

07.09.2017 17:44


Աֆղանստանում Վրաստանի ԶՈւ զինծառայողներ են վիրավորվել

Աֆղանստանում Վրաստանի ԶՈւ զինծառայողներ են վիրավորվել

Սեպտեմբերի 6-ի երեկոյան մահապարտ-ահաբեկիչը հարձակվել է Աֆղանստանի «Բաղրամ» ավիաբազայի վրա: Հարձակման արդյունքում վիրավորվել է Վրաստանի ԶՈւ 2-րդ հետևակային բրիգադի 23-րդ գումարտակի 3 զինծառայող: Այս մասին հայտնել է Վրաստանի ՊՆ կայքը:

Վիրավորների երկուսի վիճակը գնահատվում է բավարար: Երրորդ վիրավորը՝ լեյտենանտ Իվերի Բուաձեն, ծանյրահեղ ծանր վիճակում է, նրան շտապ վիրահատել են:

Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին Աֆղանստանում վրացական զորախումբը կորուստներ կրել էր նաև նախորդ ամիս. օգոստոսի 3-ին ՆԱՏՕ-ի «Վճռական առաքելություն» առաքելության զինծառայողների շարասյան վրա հարձակման արդյունքում մահացել էր Վրաստանի ԶՈւ մեկ զինծառայող, ևս 3-ը՝ վիրավորվել էին:

Ավելացնենք, որ ՆԱՏՕ-ի այս առաքելության շրջանակներում Վրաստանը ԱՄՆ-ից հետո իր զորախմբի քանակով երկրորդն է: Նույն առաքելությանը մասնակցում են նաև ՀՀ ԶՈւ զինծառայողներ:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը