Թուրքիայում հայտնում են PKK-ի օգտին լրտեսած զինվորականի հայտնաբերման մասին
Թուրքիայում 2016 թ. ռազմական հեղաշրջման փորձի դատավարության ընթացքում հայտնաբերել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) օգտին լրտեսած Թուրքիայի ԶՈւ ենթասպայի. նման տեղեկություն սեպտեմբերի 6-ին հրապարակել է թուրքական «Միլլիյեթ» պարբերականի կայքեը:
Նշվում է, որ թուրքական զինուժի արդեն նախկին զինծառայողը երկու անգամ քրդական ուժերին տեղեկություններ է տրամադրել Թուրքիայի ժանդարմերիայի հատուկ գործողությունների վերաբերյալ: Ենթասպան հետախուզությունում է ծառայել:
Մեղադրական եզրակացությունում նշվում է, որ թուրք զինծառայողը երկու անգամ «PKK-ի զինյալներին» նախօրոք տեղեկացրել է, որ ժանդարմերիայի և ոստիկանության ուժերը հարձակվելու են նրանց տան վրա: Ենթասպան մասամբ հերքել է իր մասնակցությունը դրանց՝ պնդելով, որ իր հեռախոսից այլ մարդիկ են զանգահարել:
Դատավարության շրջանակներում թուրքական կողմը լրտեսության գործը փորձում է կապել ԱՄՆ-ում ապրող թուրքազգի գործիչ Ֆեթհուլլա Գյուլենի «գործի» հետ: Թուրքիայի իշխանությունները պնդում են, որ 2016 թ. ռազմական հեղաշրջման փորձը հենց նշված գործիչն էր կազմակերպել և ղեկավարել:
Դատավարության շրջանակներում նման «կողմնակի» մեղադրանքները ևս նորություն չեն: Թուրքիայի իշխանությունները ներկայում իրենց ներքին խնդիրները լուծելու, հակառակորդներից ազատվելու համար օգտագործում են նրանց «գյուլենականության» կամ PKK-ի անդամ լինելու մեջ մեղադրելը: Այս դեպքում կիրառվում են երկու «մեթոդները» միաժամանակ:
Ըստ այդմ՝ առայժմ եղած տվյալների հիման վրա այս իրադարձության իրական պատկերը հասկանալը բավականին բարդ խնդիր է: Ամեն դեպքում թուրքական ուժային կառույցներում PKK-ի օգտին լրտեսություն անողների հնարավոր առկայությունը բացառել հնարավոր չէ:

Աղբյուրը՝ razm.info