Աշխարհ

07.09.2017 12:36


ԱՄՆ-ն կարող է 26 մլն դոլար ծախսել «Ինջիրլիք» ավիաբազայի արդիականացման համար

ԱՄՆ-ն կարող է 26 մլն դոլար ծախսել «Ինջիրլիք» ավիաբազայի արդիականացման համար

ԱՄՆ ռազմաօդային ուժերը մտադիր են շուրջ 26 մլն դոլար հատկացնել Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազայի տարածքում ԱՄՆ օդուժի բազան արդիականացնելու համար։ Նշված միջոցները նախատեսվում է հատկացնել 2018 թ. բյուջեով: Այս մասին հայտնում է ամերիկյան «Stars and Stripes» մասնագիտացված կայքը։

Ամերիկյան կողմը պատրաստվում է նշված գումարով «Ինջիրլիք» ավիաբազաում տեղակայված ամերիկյան օդուժի զորախմբի 216 օդաչուի համար հանրակացարան կառուցել։

ԱՄՆ ՌՕՈւ հարցումով ևս 6.4 մլն դոլար Սպիտակ տունը պետք է հատկացնի «հետագա գործողությունների» համար։ ԱՄՆ բանակից հրաժարվել են մեկնաբանել, թե նշված «հետագա գործողությունների» անվան տակ ինչ է ենթադրվում իրականացնել:

Նշենք, որ Սիրիայում և Իրաքում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի համար ԱՄՆ օդուժն օգտագործում է Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազան:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը