Թուրքիայում ահաբեկիչը փորձել է ոստիկանատուն պայթեցնել
Սեպտեմբերի 6-ին թուրքական ոստիկանությունը սպանել է Մերսինի ոստիկանական շենքը պայթեցնել փորձող ահաբեկչին: Նա ծրագրել էր մտնել ոստիկանատուն և պայթեցնել ինքն իրեն: Այս մասին հայտնում է թուրքական TRT պետական հեռուստաընկերության կայքը՝ փոխանցելով Մերսինի նահանագապետարանից ստացած տեղեկությունը:
Նահանգապետարանից նշում են, որ, ենթադրաբար, ահաբեկիչը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ էր. նա Սիրիայից էր Թուրքիա տեղափոխվել:
Սպանված ահաբեկչի մոտ հայտնաբերվել է պայթուցիկներով լի բաճկոն: Նշվում է, որ ոստիկանները ահաբեկչին վնասազերծել են ոստիանատնից 50 մ հեռավորության վրա, երբ նա նախապատրաստվում էր մոտենալ և մուտք գործել շենք:

Աղբյուրը՝ razm.info