Լրահոս

07.09.2017 10:00


Սպանություն Արարատի մարզում. տան բակում հայտնաբերվել է 80-ամյա ծերունու՝ բռնության հետքերով դին

Սպանություն Արարատի մարզում. տան բակում հայտնաբերվել է 80-ամյա ծերունու՝ բռնության հետքերով դին

Երեկ՝ սեպտեմբերի 6-ին, սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկետափ գյուղի կայարանամերձ փողոցի տներից մեկում տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները տան բակում հայտնաբերել են 80-ամյա Սարգիս Թադևոսյանի դին՝ բռնության հետքերով։

Փաստի առթիվ Վեդիի քննչական բաժնի քննիչ Վահե Զոհրաբյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը