Թուրք-գերմանական հարաբերությունների ճգնաժամը գնալով խորանում է (տեսանյութ)
Թուրքիայի ու Գերմանիայի միջև հարաբերությունները գնալով էլ ավելի են լարվել այն բանից հետո, երբ Թուրքիյում բերման են ենթարկվել երկու գերմանացիներ, իսկ Գերմանիայի արտգործնախարարությունը ի պատասխան զգուշացրել է իր քաղաքացիներին Թուրքիա այցելելու ռիսկի մասին:
Այսօր Գերմանիայի տասնյակ քաղաքացիներ, որպես քաղաքական բանտարկյալներ, գտնվել կամ գտնվում են Թուրքիայի բանտերում: Նրանց թվում է գերմանացի թուրք լրագրող Դենիզ Յուսելը, ով գերմանական Die Welt օրաթերթի թղթակիցն է: Նա 200 օր պահվել է անազատության մեջ առանց որևէ մեղադրանքի առաջադրման:
Այս վերջին զգուշացումների պատճառ է հանդիսացել Անթալիայի օդանավակայանում Գերմանիայի երկու քաղաքացիների բերման ենթարկումը անցած շաբաթ: Արտգործնախարարությունը ընդգծել է, որ նման միջադեպեր կարող են տեղի ունենալ Թուրքիայի յուրաքանչյուր հատվածում:
Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելն ասել է, որ Գերմանիայի իշխանություններն անզոր են Գերմանիայի քաղաքացիներին արգելելայցելելու Թուրքիա, սակայն կարող են զգուշացնել հետևանքների մասին:
Երեքշաբթի օրը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ գալիք ընտրություններում վերընտրվելու դեպքում Եվրամիության առջև ինքը պահանջ կդնի դիտարկել Թուրքիայի անդամակցման գործընթացի սառեցման կամ դադարեցման հնարավորությունը: Նա մեղադրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին օրենքի գերակայությունը խախտելու մեջ:
Թուրքական կողմը կտրուկ արձագանքել է Գերմանիայի կանցլերի նախընտրական հայտարարությանը, ուր Մերկելն ասել էր, թե փաստ է, որ Թուրքիան չպետք է դառնա Եվրամիության անդամ: Թուրք պաշտոնյաները քննադատել են ինչպես Մերկելին, այնպես էլ նրա մրցակից Մարտին Շուլցին, ինչպես նրանք ասել են, հակաթուրքական հռետորաբանության համար՝ հնչեցված նախընտրական բանավեճի ընթացքում: Նախագահ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալին էլ իր հերթին ասել է, որ Մերկելն այսպիսով փորձում է ուշադրությունը շեղել Գերմանիայում առկա խտրականության և ռասիզմի խնդիրներից:
Թուրքական իշխանամետ մամուլը ևս միացել է հակագերմանական արշավին: Daily Sabah թերթի մեկնաբան Սեմիլ Էրթեմն ասել է, որ գերմանացի գործարարները շարունակում են ներդրումներ կատարել Թուրքիայում և անտեսել Բեռլինի «ֆաշիստական հռետորաբանությունը»: Նա զուգահեռներ է անցակցրել Բեռլինի ներկա քաղաքականության և նացիստական Գերմանիայի միջև:
Թուրք-գերմանական հարաբերությունները վերջին երկու տարիների ընթացքում չափազանց լարվել են՝ ելնելով մի շարք պատճառներից, ներառյալ փախստականների ճգնաժամը, Սիրիայի պատերազմն ու 2016 թվականի հեղաշրջման փորձն ու դրան հետևած բռնությունները:
Հինգշաշբթի օրը Համբուրգում մեկնարկում է դատավարություն կապված թուրք լրտես Մեհմեդ Ֆաթիհի հետ, ով պետք է հետևեր Եվրոպայում բնակվող ազգությամբ քուրդ Յուքսել Կոցին: Ոստիկանությունը տեղեկություն էր ստացել, որ թուրքական հատուկ ծառայությունները նախապատրաստում էին Կոցի սպանությունը: Սպասվում է, որ այս դատավարությունը ևս կխորացնի ճգնաժամը թուրք-գերմանական հարաբերություններում:
Համբուրգյան դատավարությունը հարց է առաջացնում Գերմանիայում թուրքական հատուկ ծառայությունների ակտիվության հետ կապված: Վերջերս Բեռլինի ու Անկարայի հարաբերությունները լարվեցին նաև այն բանից հետո, երբ տեղեկություն ստացվեց, որ Թուրքիան օգտագործում է մահմեդական քարոզիչներին Ֆեթուլահ Գյուլենի հետևորդների նկատմամբ լրտեսություն իրականացնելու համար: Գերմանական կողմը մեղադրել էր Կրոնական հարցերով թուրք-իսլամական միությանը Էրդողանի քաղաքական հակառակորդի դեմ ակտիվության մեջ: Թուրքիան իր հերթին հերքել է մեղադրանքները:
Այս կապակցությամբ մտահոգություն է հայտնել նաև Գերմանիայի արտգործնախարար Գաբրիելը, ով մտավախություն ունի, որ Գերմանիայում Թուրքիայի աջակցության ներքո գտնվող մզկիթները վերածվել են Էրդողանի քաղաքական գործիքների ու գործում են որպես նրա գործակալներ:

Աղբյուրը՝ Ամերիկայի Ձայն