Երեւան քաղաքի դատախազի կողմից հարուցվել է քրեական գործ՝ «Դ. Համբարձումյանի ավան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց»- ի լողավազանում թվով 9 անչափահասների թունավորման դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով: Նախաքննությամբ պարզվել են թունավորման պատճառները, լողավազանի ջրի քլորացման համակարգի գործարկման խախտումները:
Այսպես՝ 2010թ. դեկտեմբերի 8-ին՝ ժամը 17:20-ից 18:25-ն ընկած ժամանակահատվածում, Երեւան քաղաքի «Սուրբ Աստվածամայր» եւ «Մուրացան» բժշկական կենտրոններից ՀՀ ոստիկանության կենտրոնականի բաժնում հաղորդումներ էին ստացվել, որ հիշյալ բժշկական հաստատություններ են տեղափոխվել թվով 9 անչափահասներ: Բժշկական հետազոտությամբ վերջիններիս մոտ ախտորոշվել է սուր քլորային թունավորում:
Նախաքննությամբ պարզվել է, որ վերոհիշյալ 9 անչափահաս անձինք թունավորվել են Երեւան քաղաքի «Դ. Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց»-ի լողավազանում մարզումների ժամանակ: Պարզվել է նաեւ, որ դեպքի օրը՝ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, մարզադպրոցի նախկին աշխատակից Ռ. Հակոբյանը լողավազանի ջրի քլորացման համակարգի դատարկ գլանանոթը նորով փոխարինելուց հետո հնոցապան Ռ. Հակոբյանի եւ բանվոր Ս. Հովասափյանի հետ իրականացրել է քլորացման համակարգի փորձարկում, որի ժամանակ բաց թողնված քլորի մի մասը լողավազանի ջրի հետադարձ հոսքի խողովակով ֆիլտրացման համակարգ հոսելու փոխարեն շուրջ 1 ամիս առաջ խափանված փականի միջով թափանցել է լողավազանի ջրի արտահոսքի տարողություն, որտեղից էլ ջրի արտահոսքի համակարգի միջոցով՝ լողավազան:
Ձեռք բերված տվյալների համաձայն՝ մարզադպրոցի ջրի քլորացման տեղամասը, հանդիսանալով արտադրական վտանգավոր օբյեկտ, «Տեխնիկակական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ կնքված պայմանագրերի համաձայն 2009-2010թթ. ընթացքում փորձաքննությունների է ենթարվել հիշյալ ՊՈԱԿ-ի փորձագետ Ռ. Դանիելյանի կողմից: Փորձաքննությունների արդյունքում հայտնաբերվել են տեխնիկակական անվտանգության կանոնների բազմաթիվ խախտումներ, որոնց պայմաններում քլորացման տեղամասը չպետք է թույլատրվեր շահագործման, սակայն փորձագետի կողմից տրվել են դրական եզրակացություններ եւ թույլատրվել է տեղամասի շահագործումը:
Բացի այդ՝ մարզադպրոցի լողավազանի ջրի քլորացման համար օգտագործվել են քլորով լիցքավորված մետաղյա գլանանոթներ, որոնք լիցենզավորված կազմակերպությունների փոխարեն ձեռք են բերվել «Երեւան ջուր» ՓԲԸ-ի «Ծարավ աղբյուր» պոմպակայանի պետ Վ. Բեգլարյանից, ով նախաքննության ընթացքում տեղեկացրել է, որ խմելու ջրի քլորացման համակարգի համար իր ղեկավարած պոմպակայանում ստացված տարրաներից քլորը տեխնիկական միջոցների գործադրմամբ լիցքավորել է տարիներ առաջ իր կողմից ձեռք բերված գլանանոթների մեջ եւ տեղափոխել մարզադպրոց: Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ մեղավոր անձանց պարզելու եւ նրանց գործողություններին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու համար:
Ինչ վերաբերում է երեխաների թունավորման դեպքի առթիվ հարուցված քրեական գործով բացահայտված հափշտակությանը, ապա
այդ դրվագն անջատվել է առանձին վարույթ եւ ձեռք բերված ապացույցների հիման վրա «Երեւան ջուր» ՓԲԸ-ի «Ծարավ աղբյուր» պոմպակայանի պետ Վ. Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ եւ 179-րդ հոդվածների 1-ի մասերով՝ առեւտրային կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու եւ յուրացման եղանակով զգալի չափերով հափշտակություն կատարելու համար:
Նախաքննության արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ:
Պարզվում են թունավորման պատճառները