Ադրբեջանի արվեստագետները, լրագրողները և պատգամավորները նախագահ Ալիևին կոչ են անում ազատ արձակել ձերբակալված լրագրողին
Ադրբեջանի մեջլիսի մի խումբ պատգամավորներ, հասարակական և լրատվական դաշտի մի շարք ներկայացուցիչներ կոչ են արել երկրի նախագահ Իլհամ Ալիևին միջոցներ ձեռնարկել՝ ազատ արձակելու «Թուրան» լրատվական գործակալության ձերբակալված տնօրեն Մեհման Ալիևին: Այս մասին հայտնում է ադրբեջանական haqqin.az-ը:
Ադրբեջանի նախագահին ուղղված դիմումի մեջ գործիչները նշում են, որ Մեհման Ալիևը մեծ համբավ է վայելում Ադրբեջանում և իր լրատվական գործակալության հետ միասին մեծ հաջողությունների է հասել: Դիմումի հեղինակները հույս են հայտնում, որ նախագահ Ալիևը միջոցներ կձեռնարկի, և լրագրողին ազատություն կշնորհվի:
Ադրբեջանում օգոստոսի 24-ին ձերբակալվել է անկախ «Թուրան» լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևը:
ԶԼՄ-ների հաղորդմամբ` Մեհման Ալիևը ձերբակալվել է հարկերից խուսափելու կասկածանքով:

Աղբյուրը՝ Artsakhpress.am