Ֆլորիդային է մոտենում վերջին տասնամյակում ԱՄՆ ներխուժող ամենահզոր փոթորիկը (տեսանյութ)
Ատլանտյան օվկիանոսից ԱՄՆ հարավ-արևելյան ափերին, մասնավորապես՝ Ֆլորիդա նահանգին է մոտենում «Իրմա» անվանմամբ թայֆունը։ Այն համարվում է վերջին տասնամյակում ԱՄՆ ներխուժող ամենահզոր փոթորիկը․ քամու արագությունը թայֆունում հասնում է 300կմ/ժ-ի։ Այդ կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արտակարգ դրություն է հայտարարել Ֆլորիդա նահանգում, Պուերտո-Ռիկոյի ամերիկյան տարածքներում: Ներկա պահին այն անցնում է Փոքր Անտիլյան կղզիներով։
Ֆլորիդային է մոտենում վերջին տասնամյակում ԱՄՆ ներխուժող ամենահզոր փոթորիկը (տեսանյութ)
Ատլանտյան օվկիանոսից ԱՄՆ հարավ-արևելյան ափերին, մասնավորապես՝ Ֆլորիդա նահանգին է մոտենում «Իրմա» անվանմամբ թայֆունը։ Այն համարվում է վերջին տասնամյակում ԱՄՆ ներխուժող ամենահզոր փոթորիկը․ քամու արագությունը թայֆունում հասնում է 300կմ/ժ-ի։
Այդ կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արտակարգ դրություն է հայտարարել Ֆլորիդա նահանգում, Պուերտո-Ռիկոյի ամերիկյան տարածքներում: Ներկա պահին այն անցնում է Փոքր Անտիլյան կղզիներով։
Գագիկ Սուրենյանի ֆեյսբուքյան էջից