Լրահոս

06.09.2017 13:03


Բենզինը լցրել է ընկերոջ վրա ու կրակայրիչը վառել. Գյումրիում կատակն ավարտվել է ծանր հետևանքով

Բենզինը լցրել է ընկերոջ վրա ու կրակայրիչը վառել. Գյումրիում կատակն ավարտվել է ծանր հետևանքով

Գյումրիում երկու անչափահաս տղաներ կատակել են, արդյունքում նրանցից մեկը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

17-ամյա տղան այրվածքներով տեղափոխվել է «Գյումրի» ԲԿ․ նա վնասվածք է ստացել դեմքի, երկու ձեռքերի, որովայնի, ինչպես նաև՝ 2 ազդրերի հատվածում:

Իսկ այրվածքներն անչափահասն ստացել է իր հասակակցի հետ կատակելու ժամանակ. ընկերը բենզին է լցրել վրան, որից հետո, իբրև կատակում է, կրակայրիչը վառել է, այդ պահին էլ տղան փորձել է նրա ձեռքից կրակայրիչը վերցնել, սակայն կրակ է բռնկվել, ինչի հետևանքով նա այրվածքներ է ստացել:

Աղբյուր` Փաստինֆո

Այս խորագրի վերջին նյութերը