Աշխարհ

06.09.2017 16:42


Հոկտեմբերի 1-ին Ադրբեջանում մեկնարկում է աշնանային զորակոչը

Հոկտեմբերի 1-ին Ադրբեջանում մեկնարկում է աշնանային զորակոչը

Մայիսի 5-ին Ադրբեջանի նախագահը ստորագրել է 2017-ի հոկտեմբերի 1-ից մինչև 30-ը Ադրբեջանի քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու և ժամկետային զինծառայությունն ավարտած զինծառայողներին պահեստազոր զորացրելու մասին հրամանագիրը: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Ըստ հրամանագրի ՝ 2017-ի հոկտեմբերի 1-30-ը ծառայության են զորակոչվելու 1999 թվականին ծնված Ադրբեջանի այն քաղաքացիները, որոնց 18-ամյակը պետք է լրացած լինի մինչև զորակոչման օրը՝ ներառյալ նաև զորակոչման օրը:

Զորակոչման են ենթակա նաև մինչև 35 տարեկան այն քաղաքացիները, որոնք դեռևս չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն կամ չեն ազատվել Ադրբեջանի բանակում կամ այլ զինվորական կազմավորումներում ծառայությունից:

Նշենք, որ ադրբեջանցի երիտասարդները զորակոչվում են

  • բանակ,
  • սահմանապահ պետական ծառայություն,
  • արտակարգ իրավիճակների ծառայություն,
  • ներքին զորքեր,
  • պետական հատուկ պահպանության ծառայություն,
  • արդարադատության նախարարության քրեակատարողական վարչություն:

Ադրբեջանում ժամկետային զինծառայության տևողությունը 18, իսկ բարձրագույն կրթություն ունեցողների համար՝ 12 ամիս է։ Զորակոչային տարիքը սահմանված է մինչև 35 տարեկան։ Ադրբեջանում զորակոչ անցկացվում է տարին 4 անգամ՝ հունվարին, ապրիլին, հուլիսին և հոկտեմբերին։

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը