Աշխարհ

06.09.2017 19:34


Բարզանին իրաքյան Քուրդիստանի անկախության մասին՝ «Իմ պարտքը կատարած կլինեմ, երբ ես հասնեմ այդ նպատակին»

Բարզանին իրաքյան Քուրդիստանի անկախության մասին՝ «Իմ պարտքը կատարած կլինեմ, երբ ես հասնեմ այդ նպատակին»

Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի ղեկավար Մեսութ Բարզանին հարցազրույց է տվել «Al Arabia» լրատվամիջոցին, որի ընթացքում խոսել է սեպտեմբերի 25-ին իրաքյան Քուրդիստանում կայանալիք անկախության հանրաքվեի մասին:

Ըստ թուրքական «Mynet» լրատվամիջոցի՝ հարցազրույցի ժամանակ Բարզանին մասնավորապես ասել է, որ անկախության հանրաքվեի հարցն արդեն համաձայնեցված է Իրաքի կենտրոնական իշխանությունների հետ: Ըստ Բարզանիի՝ իրենք կստեղծեն այնպիսի ժամակակից «պետություն», որտեղ կիշխի ժողովրդավարությունը:

«Միասին ապրելու համար շատ ջանք ենք գործադրել: Մեզնից պահանջում են անկախության հանրաքվեն հետաձգել, մենք էլ ասում ենք՝ տվե՛ք մեզ այլընտրանքային տարբերակ: Միակ նպատակն այն է, որ իմ ժողովրդի անկախությունը հաղթի: Իմ պարքը կատարած կլինեմ, երբ հասնեմ այդ նպատակին»,-ասել է Բարզանին:

«Sputnik»-ի թուրքական ծառայությունն էլ հայտնում, որ իրաքյան Քուրդիստանում արդեն իսկ պաշտոնապես մեկնարկել է անկախության հանրաքվեի քարոզարշավը և այն տևելու է 18 օր:

Նշվում է, որ իրաքյան Քուրդիստանում ընտրելու իրավունք ունի շուրջ 5 մլն ընտրող: Կգործեն շուրջ 46.000 ընտրատեղամասեր:

Հիշեցնենք, որ անկախության հանրաքվեին դեմ էին արտահայտվել Իրանի Իսլամական Հանրապետությունը (ԻԻՀ) և Թուրքիան: Վերջիններիս նշում էին, որ անկախության հանրաքվեով կխախտվի Իրաքի տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև տարածաշրջանում կստեղծվի քաոսային իրավիճակ:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը