Ալի Բուհարա Մեթե. «Այս ֆիլմը նվիրում եմ Հրանտ Դինքին» (տեսանյութ)
Թուրքիայում սեպտեմբերի 8-ին մեծ էկրան կբարձրանա հայ և թուրք երիտասարդների սիրո պատմությունը ներկայացնող «Կիսատ մնացած» ֆիլմը: «Gerçek gündem» թերթի կայքը ներկայացնում է ֆիլմի գլխավոր հերոսներից մեկին՝ Արամին մարմնավորած թուրք դերասան Ալի Բուհարա Մեթեի մեկնաբանությունները ֆիլմի մասին:
Արամը ֆիլմի հերոսուհու՝ Ստամբուլի համալսարանում սովորող Իսկուհու ավագ եղբայրն է, որ ամեն կերպ ջանում է խոչընդոտել քրոջ ու նրա թուրք ընկերոջ սիրուն: Մեթեի խոսքով՝ իր մարմնավորած հերոսը մի շարք նախապաշարմունքներ ունի, ինչի պատճառով շատ խիստ ու թշնամական վարք է դրսևորում. «Որպես հնագույն ազգեր՝ մենք շատ ընդհանրություններ ունենք: Ես հայերին ոչ թե որպես «օտար» եմ ընկալում, այլ որպես «մենք»- նշել է Մեթեն՝ հավելելով, որ ինքը բազմաթիվ հայ ընկերներ ունի:
Դերասանի խոսքով՝ այս ֆիլմում նկարահանվելիս նա ջանացել է օրինակ վերցնել 2007թ. սպանված անվանի հայ լրագրող և հասարակական գործիչ, «Ակոս»-ի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքից. «Կերպարը կերտելիս շատ ավելի հակադիր մի բան էի փնտրում. սկսեցի լսել Հրանտ Դինքին, փորձեցի հասկանալ նրան: Իմ խաղացած դերը Դինքին նման չէ: Իմ կերպարը չունի Հրանտ Դինքի դիրքորոշումները: Բայց ոճի և խոսքի տեսակետից նրանից եմ օրինակ վերցրել: Հրանտին լսելուց հետո ինձ համար շատ ավելի հեշտ եղավ խաղալ: Դրա համար այս ֆիլմը նվիրում եմ Հրանտ Դինքի հիշատակին», -ասել է Մեթեն:
Հիշեցնենք, որ հայ-թուրքական թեմատիկայով Թուրքիայում նկրահանված «Կիսատ մնացած» ֆիլմի ռեժիսորն է Էմրե Յըլմազը: Գլխավոր դերերում հանդես են եկել Իսկուհի Բալջյանը, Անըլ Ալթանը և Ալի Բուհարա Մեթեն:

Աղբյուրը՝ Ermenihaber.am