Լրահոս

06.09.2017 21:19


Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Ուշադրություն

Սեպտեմբերի 7-11-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 7-ին առավելապես հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, 8-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-8-ը կնվազի 4-5, 9-10-ը կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Սեպտեմբերի 7-ին՝ երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն, 8-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի սեպտեմբերի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 36.90C (1989 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 7.90C (1998 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 22.80C

Այս խորագրի վերջին նյութերը