Լրահոս

06.09.2017 12:05


Դատավորը դահլիճից հեռացրեց Արայիկ Խանդոյանին

Դատավորը դահլիճից հեռացրեց Արայիկ Խանդոյանին

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարում այսօր փաստաբանների մուտքը կրկին խոչընդոտվում էր։ Կարգադրիչները պահանջում էին բացել պայուսակները և անցնել խուզարկություն։ Փաստաբանները կրկին հրաժարվեցին. ըստ նրանց՝ այս ամենը արվում է միտումնավոր։ Այս մասին հայտնում է a1plus.am-ը։

Պայուսակները դրսում թողնելուց հետո մի քանի փաստաբանի հաջողվեց մուտք գործել դատարանի դահլիճ։ Պայուսակները դրսում թողնել հրաժարվեցին Լուսինե Սահակյանը և Մուշեղ Շուշանյանը։

Սասնա ծռերի 14 անդամների գործով դատական նիստն սկսվեց 40 րոպե ուշացումով։ Դատավորը հենց սկզբից դատարանի դահլիճից հեռացրեց Արայիկ Խանդոյանին՝ պատճառաբանելով, թե նա խանգարում է նիստի ընթացքին։

Մանրամասները՝ a1plus.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը