Լրահոս

06.09.2017 11:08


Երևանի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

Երևանի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

Սեպտեմբերի 5-ին, ժամը 21:52-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ա. Խաչատրյան փողոցի թիվ 21ա շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. նախասրահի հատակին հայտնաբերվել է 1934 թ. ծնված Լ. Հ.-ի դին:

Այս խորագրի վերջին նյութերը