Լրահոս

06.09.2017 10:26


Արմենակյան և Գ. Հովսեփյան փողոցների խաչմերուկի մոտ Opel-ը գլորվել է ձորակը

Արմենակյան և Գ. Հովսեփյան փողոցների խաչմերուկի մոտ Opel-ը գլորվել է ձորակը

Սեպտեմբերի 6-ին, ժամը 01:07-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արմենակյան և Գ. Հովսեփյան փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորակը (մոտ 20 մ), տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Opel Astra մակնիշի 865 OZ 61 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1961 թ. ծնված Մ. Խ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորակը:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը