Լրահոս

26.01.2010 15:31


Ի՞նչ օգուտ կունենա հայկական կողմն ազգերի ինքնորոշման իրավունքի կիրառումից

Ի՞նչ օգուտ կունենա հայկական կողմն ազգերի ինքնորոշման իրավունքի կիրառումից

«Ակունք» քաղաքական վերլուծությունների կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման նորմերի մասին՝ ասել է, թե դիվանագիտության մեջ դեպքեր կան, երբ օգտագործվում են ձևակերպումներ՝ չհավատալով հանդերձ դրանց երբեմնի իրականացմանը։

-Ես շատ ռեալ տեսնում եմ այն օգուտը, որ Ադրբեջանը կշահի տարածքների ամբողջականության նորմը պրիամբուլայում, ինչպես նաև մադրիդյան սկզբունքներում փաստելով, բայց գործնականում դժվար եմ պատկերացնում, թե Հայաստանն ու ԼՂ-ն ինչ օգուտ են ունենալու, երբ ազգերի ինքնորոշման սկզբունքը ֆիքսվում է։ Տեսական առումով լավ է, բայց գործնականում...։ Եթե մադրիդյան սկզբունքներում հանրաքվեի հարցը թողնված է ամենավերջում, և ճշտված էլ չէ, թե երբ է լինելու (խոսքը 20-30 տարվա մասին է)։ Ընդ որում, դրան նախորդում է տարածքների վերադարձը, փախստականների վերադարձը և այլն։ Սա, ըստ էության, գործնական նշանակություն չի ունենա,-նշել է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը