Կուբացի Լուսիան գտել է հայազգի հորը. նա ժամանեց Հայաստան (տեսանյութ)
Կուբացի Լուսիա Խիմենես Պեռնասը ժամանեց Հայաստան։ Նա հույս ունի` վերջապես կհանդիպի հորը, այն միակ մարդուն, որն իրեն կապում է Հայաստանի հետ։
1975 թվականի հունվարն էր: Լուսիայի 28-ամյա մայրն աշխատում էր Մոսկվայում՝ Կուբայի դեսպանատանը: Այնտեղ աշխատելու շրջանում կինն ապրել է «Վարշավա» հյուրանոցում, որտեղ ամիսներ անց հանդիպել է իր տարիքի հայ երիտասարդին ու սիրահարվել:
Լուսիային մայրը պատմել է՝ թվում էր, թե ամեն ինչ հիանալի էր, բայց անսպասելի խնդիրներ են առաջացել, և Արմեն անունով հայ երիտասարդը ստիպված է եղել վերադառնալ Հայաստան, կուբացի կինն էլ՝ իր հայրենիք:
«Նրանք չկարողացան միմյանց փոխանցել իրենց տվյալները: Մայրս չգիտեր, որ հղի է, այդ մասին նա իմանում է Կուբա վերադառնալուց հետո: Ես ծնվել եմ 1976 թ. մարտի 14-ին: Մայրս միշտ ասել է ինձ, որ իմ հայրը հայ է եւ նրա անունն Արմեն է, բայց երբեք չի կարողացել հասկանալ նրա ազգանունը, որը մի թղթի կտորի վրա գրված պահպանել է մինչև այսօր»,- պատմում էր Լուսիան:

Մանրամասները՝ Sputnik Արմենիա-ում։