Աշխարհ

06.09.2017 08:58


ՌԴ ՌԾՈւ-ն թևավոր հրթիռներով հարվածել է Դեր Զորի մոտ ԻՊ դիրքերին (տեսանյութ)

ՌԴ ՌԾՈւ-ն թևավոր հրթիռներով հարվածել է Դեր Զորի մոտ ԻՊ դիրքերին (տեսանյութ)

Սեպտեմբերի 5-ին Միջերկրական ծովից ՌԴ Սևծովյան նավատորմի «Ադմիրալ Էսսեն» ֆրեգատից «Կալիբր» թևավոր հրթիռներ են արձակվել Դեր Զոր քաղաքի հարևանությամբ տեղակայված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին:

Նշվում է, որ հարվածների արդյունքում ոչնչացվել են ահաբեկիչների հրամանատարական կետ, կապի հանգույց, զինամթերքի պաշարներ, մեքենաների վերանորոգման կենտրոն:

Սիրիայի կառավարական ուժերը ներկայում իրականացնում են քաղաքի ազատագրման գործողություններ: Կառավարական ուժերին հաջողվել է ճեղքել ԻՊ պաշարումը և ուղիղ կապ հաստատել քաղաքի արևմուտքում տեղակայված 137-րդ մեքենայացված բրիգադի տարածքում շուրջ 3 տարի «անկլավային» վիճակում գտնվող Սիրիայի բանակի ստորաբաժանումների հետ:

Դեպքի վայրից «ՌԻԱ» լրատվական գործակալության աղբյուրը հայտնում է, որ քաղաքից 35-40 կմ հարավում կառավարական ուժերի և ահաբեկիչների միջև ընթանում են թեժ մարտեր, որոնք երկու կողմից ուղեկցվում են լայնածավալ հրետանային և ականանետային կրակով: Կառավարական ուժերին աջակցում են «Հեզբոլլահի» մարտիկները և ՌԴ օդուժը:

Դեր Զորում, սակայն, առակա են նաև ՌԴ ԶՈւ ցամաքային ուժեր: Ըստ ռուսաստանյան «Ինտերֆաքս» լրատվական գործակալության՝ սեպտեմբերի 4-ին Դեր Զոր նահանգում ԻՊ կրակից զոհվել է ՌԴ ԶՈւ 2 զինծառայող: Այս մասին փոխանցել էին ՌԴ ՊՆ-ի

Աղբյուրը՝ razm.ino

Այս խորագրի վերջին նյութերը