Վրաստան այցելուների թվում Հայաստանն առաջինն է․ ՆԳՆ
2017 թվականի օգոստոսին Վրաստան է այցելել 1 080 449 քաղաքացի։ Այս թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 27.4%-ով։ Նրանց մեծ մասը՝ 573 368-ը, զբոսաշրջիկներ են (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 27.2%-ով), 274 878-ը՝ տարանցիկ այցելուներ։ Տվյալները հրապարակել էՎրաստանի ներքին գործերի նախարարությունը։
2017 թվականի օգոստոսին Վրաստան ամենաշատ այցելուները Հայաստանից են(նախորդ տարվա համեմատ թիվն աճել է 12%-ով), այնուհետև Ռուսաստանից (28%), Ադրբեջանից (19%), Թուրքիայից (42%), Ուկրաինայից (4%) և Իրանից (85%):
«Դրական միտումը պահպանվում է նաև Եվրամիության երկրներից։ Այս առումով հունվար-օգոստոսին աչքի են ընկել Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Լեհաստանը, Լիտվան, Իտալիան և Հունաստանը: Մերձավոր Արևելքի երկրներից առաջին տեղում Իսրայելն է (40%), Միջին Ասիայից՝ Ղազախստանը (17%) և Ուզբեկստանը (110%), Արևելյան Եվրոպայի երկրներից՝ Բելառուսը (31%): Հատկանշական է, որ ԱՄՆ-ի քաղաքացիների թիվն աճել է 27%-ով»,- ասված է ՆԳՆ-ի տարածած հայտարարությունում:
ՆԳՆ-ի տեղեկատվությամբ՝ 2017 թվականի հունվար-հունիսին Վրաստան է այցելել 5 059 106 քաղաքացի, ինչը 18.9%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Այդ ժամանակահատվածում Վրաստան այցելածներից 2 402 699-ը զբոսաշրջիկ է (19.4%):
Վրաստան այցելուների թվում Հայաստանն առաջինն է․ ՆԳՆ
2017 թվականի օգոստոսին Վրաստան է այցելել 1 080 449 քաղաքացի։ Այս թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 27.4%-ով։ Նրանց մեծ մասը՝ 573 368-ը, զբոսաշրջիկներ են (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 27.2%-ով), 274 878-ը՝ տարանցիկ այցելուներ։ Տվյալները հրապարակել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։
2017 թվականի օգոստոսին Վրաստան ամենաշատ այցելուները Հայաստանից են (նախորդ տարվա համեմատ թիվն աճել է 12%-ով), այնուհետև Ռուսաստանից (28%), Ադրբեջանից (19%), Թուրքիայից (42%), Ուկրաինայից (4%) և Իրանից (85%):
«Դրական միտումը պահպանվում է նաև Եվրամիության երկրներից։ Այս առումով հունվար-օգոստոսին աչքի են ընկել Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Լեհաստանը, Լիտվան, Իտալիան և Հունաստանը: Մերձավոր Արևելքի երկրներից առաջին տեղում Իսրայելն է (40%), Միջին Ասիայից՝ Ղազախստանը (17%) և Ուզբեկստանը (110%), Արևելյան Եվրոպայի երկրներից՝ Բելառուսը (31%): Հատկանշական է, որ ԱՄՆ-ի քաղաքացիների թիվն աճել է 27%-ով»,- ասված է ՆԳՆ-ի տարածած հայտարարությունում:
ՆԳՆ-ի տեղեկատվությամբ՝ 2017 թվականի հունվար-հունիսին Վրաստան է այցելել 5 059 106 քաղաքացի, ինչը 18.9%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Այդ ժամանակահատվածում Վրաստան այցելածներից 2 402 699-ը զբոսաշրջիկ է (19.4%):
Աղբյուրը՝ aliq.ge