Աշխարհ

05.09.2017 13:51


Իրանն Ադրբեջանից պահանջում է դեսպանություն չբացել Իսրայելում

Իրանն Ադրբեջանից պահանջում է դեսպանություն չբացել Իսրայելում

Արևելյան Ադրբեջան նահանգում Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Մուհամմադ Ալի Ալ-Հաշեմը կոչ է արել Ադրբեջանին դեսպանություն չբացել Իսրայելում։ Այս մասին հայտնում է Farsnews-ը։

Թավրիզում իսլամական երկրների ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում Ալ-Հաշեմը հայտարարել է, որ որոշ երկրներ փորձում են հեռացնել միմյանցից Իրանին ու Ադրբեջանին։ «Այդ իսկ պատճառով մենք կոչ ենք անում Ադրբեջանի հանրապետությանը զգուշանալ թշնամիների դավադրություններից»,- հայտարարել է իրանական հոգևորականության ներկայացուցիչը։

Նա հավելել է, որ ԶԼՄ-ները կարող են մերձեցնել երկու երկրների կառավարությունները երկու պետությունների ժողովուրդների հետ և արդյունավետ կլինեն ընդհանուր մշակույթի ամրապնդման ու զարգացման գործում։

Նա նաև նշել է, որ Իրանի և Ադրբեջանի քաղաքական և սոցիալական հարաբերությունները հիմնված են վստահության վրա, սակայն «թշնամիների քաղաքականությունն անհանգստութուն է առաջացնում»։

Աղբյուրը՝ Artsakhpress.am

Այս խորագրի վերջին նյութերը