Աշխարհ

05.09.2017 13:10


Սոցհարցում. Ռուսաստանում հարցվածների կեսը չի պաշտպանում Սիրիայում ռազմագործողությունը

Սոցհարցում. Ռուսաստանում հարցվածների կեսը չի պաշտպանում Սիրիայում ռազմագործողությունը

Ռուսաստանում գործող ոչ կառավարական «Լեոադա Ցենտր» հետազոտական կենտրոնի անցկացրած հարցման արդյունքներում ՌԴ 1600 քաղաքացիների 49 տոկոսը կողմ է, որ ՌԴ զինուժը դադարեցնի գործողությունները Սիրիայում, 22 տոկոսը դժվարացել է պատասխանել, իսկ 30 տոկոսը կողմ է գործողությունը շարունակելուն: Հարցումն անցկացվել է օգոստոսի 18-ից 22-ը՝ Ռուսաստանի 48 շրջանի 137 բնակավայրում՝ 18 տարեկան և ավելի բարձ տարիք ունեցողների շրջանում:

Սոցիալական հարցման ընթացքում քաղաքացիներին տրվել են Սիրիայում ՌԴ ԶՈւ գործողության նապատակահարմարությունը պարզելուն ուղղված հարցեր, որոնց պատասխանել են հետևյալ կերպ.

  • Ի՞նչ եք կարծում, Ռուսաստանը պե՞տք է շարունակի ռազմական գործողությունը Սիրիայում, թե՞ Ռուսաստանը պետք է ավարտի գործողությունը Սիրիայում.
Ռուսաստանը պետք է շարունակի30
Ռուսաստանը պետք է ավարտի49
Դժվարանում եմ պատասխանել22
  • Ի՞նչ եք կարծում, կարող է արդյոք Սիրիայում Ռուսաստանի ռազմական միջամտությունը Ռուսաստանի համար վերաճել «երկրորդ Աֆղանստանի»:
15թ. հոկ. 2-515թ. հոկ. 23-2517թ. օգոստ.
Անխոս, այդպես էլ կլինի764
Լիովին հնարավոր է392928
Քիչ հավանական է324140
Լիովին բացառվում է6911
Դա ինձ չի հետաքրքրում437
Դժվարանում եմ պատասխանել131310
  • Գիտե՞ք արդյոք, թե ներկայում ինչ է կատարվում սիրիայում, և եթե այո, ապա որքան ուշադիր եք հետևում
13 հուն.13 սեպտ.15 սեպտ.15 հոկտ15 նոյ.16 հունվ16 նոյեմբ.17 օգոստ.
Ուշադիր հետևում եմ816152525181818
Մի քիչ գիտեմ, բայց ուշադիր չեմ հետևում5257546464696456
Ոչինչ չգիտեմ3927301112131826

Ավելացնենք, որ այս կենտրոնը Ռուսաստանի արդարադատության նախարարության կողմից ներառվել է ոչ առևտրային կազմակերպությունների ցանկում, որոնք «արտասահմանյան գործակալի գործառույթներ են իրականացնում»: Սակայն ընկերությունն այլ կարծիք ունի:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը