Ախալքալաքում հասարակական զուգարան կլինի․ հարմար տեղ չէին գտնում
Երկար տարիների փնտրտուքից հետո տեղական իշխանությունները Խաս Բախչա զբոսայգու հարևանությամբ հասարակական զուգարանի կառուցման համար տեղ են գտել: Զուգարանի կառուցումը ընթացքի մեջ է:
Տարիներ շարունակ տեղական իշխանությունները չէին կարողանում տեղ գտնել հասարակական զուգարան կառուցելու համար:
Jnews.ge- ն մի քանի անգամ գրել է այս խնդրի մասին, բայց միշտ իշխանություններից ստացել է նույն պատասխանը, որ չկա համապատասխան տեղ:
Նշենք, որ մի քանի տարի առաջ Ախալքալաքի բյուջեում նախատեսվել էր գումար հասարակական զուգարան կառուցելու համար, սակայն այն բյուջե էր վերադարձվել, քանի որ համապատասխան տեղ չէր գտնվել:
«Տեղ չկար: Քաղաքի կենտրոնում գտնվող բոլոր տարածքները մասնավոր են: Հետո անհրաժեշտ էր, որ դա ուղղակիորեն փողոցում չլիներ, մի փոքր ներսով լիներ կենտրոնական փողոցից: Մենք ուզում էինք կառուցել «Խաս Բախչա» զբոսայգում, կիսանկուղային, բայց այնտեղ թեքությունը թույլ չէր տալիս: Կոյուղու գիծը Մաշտոցի փողոցից դուրս է գալիս Ճավճավաձեի փողոցով, հասնում Մախարաձե փողոց: Պոմպը այդքան չէր քաշի»,-ասել է Ախալքալաքի շրջանի ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, ճարտարապետության և շինարարության բաժնի պետ Ալբերտ Նահատակյանը:
Հիմա հասարակական զուգարանը կառուցվում է սպորտ հրապարակի կողքին: Պատերը արդեն պատրաստ են: Կլինի կանանց և տղամարդու զուգարան, ինչպես նաև հարմարություններ սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց համար: Համաձայն տեղական իշխանությունների և շինարարների պայմանագրի, սեպտեմբերի վերջին Ախալքալաքի բնակիչները և քաղաքի հյուրերը կկարողանան օգտվել հասարակական զուգարանից:

Մանրամասները՝ jnews.ge-ում։