Աշխարհ

05.09.2017 11:28


ԱԱ. Պատանի ըմբիշ Հայկ Ասատրյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար

ԱԱ. Պատանի ըմբիշ Հայկ Ասատրյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար

Երեկ Աթենքում մեկնարկել է ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությունը: Հունահռոմեական ըմբշամարտի 50 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Ասատրյանն այսօր կպայքարի բրոնզե մեդալի համար:

63 կգ Շանթ Խաչատրյանը դուրս է մնացել մեդալի համար պայքարից: Խաչատրյանը հիանալի գոտեմարտեր է անցկացրել որակավորման փուլում եւ 1/8 եզրափակչում: Սակայն, քառորդ եզրափակչում Շանթը զիջել է Ռուսաստանի ներկայացուցչին:

Այսօր հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականից կմեկնարկեն Սարգիս Թադեւոսյանը (69 կգ), Դավիթ Պողոսյանը (76 կգ) եւ Տիգրան Համբարձումյանը (85 կգ):

Մեր երեք պատանիներն էլ կսկսեն որակավորման փուլից: Թադեւոսյանը կմրցի բուլղարացի Սպաս Գովեդարովի, Պողոսյանը՝ վրացի Գիորգի Ծոփուրաշվիլիի, իսկ Համբարձումյանը՝ ադրբեջանցի Լաչին Վալիեւի հետ:

Մրցումներն անցկացվում են երկու օր կշեռքով. առաջին օրը՝ մաքուր քաշ, երկրորդ օրը, ովքեր պայքարում են մեդալների համար՝ երկու կիլոգրամ ավելի լինելու իրավունքով:

Այս խորագրի վերջին նյութերը