Աշխարհ

05.09.2017 19:22


Պատանի թենիսիստները չեն կարողացել հաղթահարել խմբային արգելքը

Պատանի թենիսիստները չեն կարողացել հաղթահարել խմբային արգելքը

Օգոստոսի վերջին Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում անցկացվել է սեղանի թենիսի կրտսեր պատանիների (Մ 12) Եվրոպայի առաջնությունը: Մրցաշարին Հայաստանը ներկայացրել են Նարեկ Ստեփանյանը եւ Ռուբեն Գալոյանը:

Պատանի թենիսիստները չեն կարողացել հաղթահարել խմբային արգելքը եւ անցնել փլեյ-օֆֆ:

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Ֆելիքս Սարգսյանը հայտնեց, որ ֆեդերացիան այս տարի նախատեսում է մինչեւ 14 տարեկան մի քանի տղա եւ աղջիկ ուղարկել Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ավանդական միջազգային մրցաշարին:

«Արդեն երկու տարի է հանդես ենք գալիս այդ մրցաշարում: Այս տարի ամեն ինչ ֆինանսից է կախված: Իսկ սեպտեմբերին կամ հոկտեմբերին (հստակ ժամկետները դեռ հատնի չեն) Երեւանում կանցկացնենք մեծահասակների Հայաստանի թիմային առաջնություն»,- ասաց Ֆելիքս Սարգսյանը:

Այս խորագրի վերջին նյութերը