Լրահոս

24.12.2010 09:57


«Ընտրական օրենսգրքի» նախագծի ՀՀԿ–ական քննարկումների մասին

Արդեն երկրորդ ամիսն  է, որ չենք կարողանում տեղեկատվություն ստանալ «Ընտրական  օրենսդրության Համաժողով» կոչվող միջոցառմանը մեր համապատասխան առաջարկությունները չընգրկելու  մասին: Այդ կապակցությամբ համաժողովի բոլոր կազմակերպիչները  հղում են անում ԱԺ պետաիրավական հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահին, որը, սակայն, հրաժարվում  է պատասխանել մեր հարցադրումներին,այդ թվում՝ Համաժողովի մասնակիցների մասին:Իսկ ապօրինություններն այն աստիճանի են, որ անգամ, Հատուկ  քննչական ծառայությունն է դիմել ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահին:Ստիպված, այսօր դիմել  ենք  համաժողովի մյուս կազմակերպիչներին' ԱՄՆ ՄԶԳ առաքելությանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակին, ԵԽ հայաստանյան գրասենյակին, ԵՄ պատվիրակությանը Հայաստանում՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել համաժողովի ՀՀԿ-կական կազմակերպիչի ապօրինությունների սանձնահարման ուղղությամբ:

ՀՊԱԿ լրատվություն

 

 

Այս խորագրի վերջին նյութերը