Լրահոս

05.09.2017 17:17


Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Լ. Մելիքով փողոցի տներից մեկում

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Լ. Մելիքով փողոցի տներից մեկում

Սեպտեմբերի 4-ին, ժամը 23:56-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Լ. Մելիքով փողոցի տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:18-ին, մարվել՝ 00:31-ին:

Պարզվել է, որ Վ. Պ.-ին պատկանող տանն ամբողջությամբ այրվել է 1 պատուհան և մոտակայքում կուտակած փայտ (20 գմ):

Փրկարարները տան ներսում կատարել են 1 գազի (20 կգ) և 2 թթվածնի բալոնների հովացման աշխատանքներ:

Այս խորագրի վերջին նյութերը