Լրահոս

05.09.2017 15:14


Կուտական գյուղի տներից մեկի մոտ անասնագոմ է այրվել

Կուտական գյուղի տներից մեկի մոտ անասնագոմ է այրվել

Սեպտեմբերի 4-ին, ժամը 14:50-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է անասնագոմ:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:08-ին, մարվել՝ 17:03-ին:

Այրվել է Գ. Վ.-ին պատկանող տանը հարակից անասնագոմը՝ ամբողջությամբ (մոտ 99 քմ), անասնագոմի տանիքում կուտակած մոտ 150 հակ անասնակեր և մոտակայքում՝ մոտ 3 հա խոտածածկույթ:

Այս խորագրի վերջին նյութերը