Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը ԱԱ-2018-ի ընտրական փուլում Դանիայի հետ անցկացրած խաղից հետո պատասխանեց լրագրողների հարցերին:
Հիշեցնենք՝ մեր ընտրանին սեփական հարկի տակ 1:4 հաշվով պարտություն կրեց:
-Խոշոր հաշվով պարտություն կրեցինք սեփական հարկի տակ: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս խաղը:
-Արժանի չէինք պարտության: Խաղը լավ սկսեցինք, բայց պատրաստ չէինք , մրցակիցը շատ հասարակ ու հանգիստ ֆուտբոլ էր խաղում, առաջին գոլը մեր սխալի պատճառով ընդունեցինք: Հետո նորից երկրորդ սխալը, որը բերեց տուգանայինի: Ամեն դեպքում մենք պատրաստ էինք այս խաղին, բայց անտեղի սխալների պատճառով գոլեր ընդունեցինք:
-31 տարեկան է արդեն: Երևի ինչ-որ բան փորձել ուղղելն արդեն անօգուտ է: Մի քանի անգամ ասացինք, որ ամբողջ թիմը փորձի ներքևից խաղալ, շատ բարձրահասակ թիմ էր: Գիտեք ինչ, դա արդեն ակումբում աշխատանքի հետևանքն է: Մենք ունեցել ենք 4 օր, այդ 4 օրում ոչինչ փոխել հնարավոր չէ, հատկապես տեխնիկայի հետ կապված հարցերը:
-Առաջին կեսում մեզ մոտ շատ լավ ստացվում էր գրոհելը ի տարբերություն երկրորդ կեսի: Ի՞նչ կասեք այդ մասին:
-Այսօր մեր մոտ ամենամեծ խնդիրը տեխնիկական խոտանն էր: Երբ հոգնածության ֆոնին երկրորդ խաղն ես անցկացնում, ու անընդհատ կորցնում ես գնդակը, գալիս է պահ, երբ ուժդ չի բավականեցնում:
-Մեր ֆուտբոլիստների փոխանցման կուլտուրան շատ է զիջում. երկրորդ փոխանցումը միշտ սխալ է գնում: Ի՞նչ է պետք անել այդ խնդիրը շտկելու համար:
-Հավաքականի մակարդակում դա հնարավոր չէ շտկել: Դրա վրա պետք է աշխատել փոքրուց, ակումբներում: Մենք շատ շուտ անտեղի գնդակ էինք կորցնում, ինչը խնդիր է այսպիսի բարձրակարգ թիմի հետ խաղում: Եթե խաղը ճիշտ կազմակերպեինք դիրքային առումով, այսպիսի խնդիրներ չէինք ունենա: Տակտիկական խնդիրների պատճառով չստացվեց այսօրվա խաղը:
-Ըստ Ձեզ մեկնարկային կազմի հարցում սխա՞լ որոշում էիք կայացրել:
-Ոչ: Պաշտպանությունում ոչ մի այլ հնարավորություն չունեինք: Նույնն էլ կիսապաշտպանությունում, չեմ կարծում, թե Կորյանին հարձակվողի դիրքում խաղացնելը սխալ էր, նա հիանալի խաղ անցկացրեց: Ադամյանին Բարսեղյանի հոգնածության ֆոնին մտցնելը ճիշտ որոշում էր: Ճիշտ էի նաև Արտակ Գրիգորյանի և Արտակ Եդիգարյանի հարցում: Ըստ իս` Արտակ Եդիգարյանը մեծ աշխատանք կատարեց: Հետաքրքիր ֆուտբոլ խաղաց: Այլ հնարավորություններ չունեինք: Ցավալին այն է, որ ամեն խաղում հարկադրված փոփոխություններ ենք կատարում:
-Գաելը կարծես փոփոխություն էր խնդրում: Ի՞նչ կասեք այդ դրվագի մասին:
-Մենք ունեինք մեկ փոփոխության հնարավորություն: Ես հարցրի, թե ում փոխեմ, Գաելն ասաց, որ ինքը մինչև վերջ կխաղա, այդ իսկ պատճառով փոխարինեցինք Կորյանին:
Արթուր Պետրոսյան. Արժանի չէինք այսպիսի պարտության

-Պարոն Պետրոսյան, դարպասապահի խաղն ինչպե՞ս կգնահատեք:

Աղբյուրը՝ armsport.am