Աշխարհի գավաթ. Լևոն Արոնյանը հաղթահարեց առաջին շրջանը
Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում այսօր կայացան 1/64 եզրափակչի երկրորդ պարտիաները:
Լեւոն Արոնյանը կրկին հաղթեց Դանիել Կաուդերիին (ՀԱՀ) եւ անցավ 1/32 եզրափակիչ:
Հրանտ Մելքումյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքի խաղացին,համապատասխանաբար, Բորիս Գրաչովի (ՌԴ) եւ Մաքսիմ Ռոդշտեյնի (Իսրայել) հետ: Այս խաղերում հաշիվը հավասար է՝ 1:1:
ԱՄՆ-ն ներկայացող գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը միավորը բաժանեց Անտոն Կովալյովի հետ (Կանադա): Առաջին պարտիայում Հակոբյանը պարտվել էր: Արդյունքում նրա մրցակիցն անցնում է առաջ:
Մրցակարգի համաձայն, վաղն այն խաղերում, որտեղ երկու պարտիաների արդյունքում հաղթողը չի որոշվել, կկայանա թայ-բրեյք (կարճեցված ժամանակով պարտիաներ):