Լրահոս

04.09.2017 21:35


Վրաերթի են ենթարկվել 79-ամյա, 81-ամյա, 69-ամյա, 19 և 17-ամյա քաղաքացիներ

Վրաերթի են ենթարկվել 79-ամյա, 81-ամյա, 69-ամյա, 19 և 17-ամյա քաղաքացիներ

Սեպտեմբերի 2-ին, ժամը 13.50-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Դավիթաշենի 2-րդ փողոցի թիվ 68 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 79-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 2-ին, ժամը 19.50-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սողոմոն Տարոնցու փողոցի թիվ 1 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 81-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 2-ին, ժամը 21.35-ին, «Դասիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի էրեբունի և Աթոյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 19 և 17 տարեկան երկու քաղաքացուհու, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 2-ին, ժամը 11.30-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 32 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 69-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը