Աշխարհ

04.09.2017 17:35


Բավարիայի վարչապետը պահանջել է պաշտոնապես արգելել Գերմանիայից Թուրքիա ուղևորությունները

Բավարիայի վարչապետը պահանջել է պաշտոնապես արգելել Գերմանիայից Թուրքիա ուղևորությունները

Գերմանիայի «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության (CSU) նախագահը Գերմանիայի կառավարությունից պահանջել է պաշտոնապես արգելել դեպի Թուրքիա կատարվող ուղևորությունները: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Ensonhaber.com» լրատվակայքը:

CSU առաջնորդ և Բավարիայի վարչապետ
Հորսթ Զեեհոֆերը մասնավորապես ասել է. «Եթե Գերմանիայի քաղաքացիները անտրամաբանական պատճառներով կալանավորվում են, ապա դաշնային կառավարությունն էլ պիտի բացատրի հանրությանը, որ պետք չէ մեկնել Թուրքիա, որովհետև դա վտանգավոր է»:

Զեեհոֆերը նաև տեսակետ է հայտնել, որ Թուրքիան չի կարող դառնալ Եվրամիության (ԵՄ) լիիրավ անդամ և անհրաժեշտ է, որ այդ մասին բարձրաձայնվի: Միևնույն ժամանակ, Բավարիայի վարչապետը կրկին պահանջել է դադարեցնել ԵՄ անդամակցության շրջանակներում Թուրքիային տրամադրվելիք 4.2 մլրդ եվրոյի ֆինանսական օգնության նախագիծը:

Զեեհոֆերը նշել է նաև, որ Թուրքիայի համար Եվրոպայի մուտքի վիզայի ազատականացումը անհնար է: «Բացի այդ, քանի դեռ Թուրքիայում ոտնատակ են արվում իրավական պետության սկզբունքները, Մաքսային միությունը չպետք է ընդլայնվի», - հավելել է CSU նախագահը:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը