Աշխարհ

04.09.2017 17:15


ՀՀ ԶՈւ ՀՕՊ ուժերը մասնակցում են Ռուսաստանում անցկացվող զորավարժությանը

ՀՀ ԶՈւ ՀՕՊ ուժերը մասնակցում են Ռուսաստանում անցկացվող զորավարժությանը

Սեպտեմբերի 4-ին Ռուսաստանի Աստրախանի «Աշուլուկ» զորավարժարանում մեկնարկել է «Մարտական ընկերակցություն-2017» զորավարժության ակտիվ փուլը: ԱՊՀ միացյալ ՀՕՊ համակարգի անդամ երկրների զինված ուժերը անցել են հսկվող տարածքի օդային պաշտպանության մարտական հերթապահության: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունից:

Համատեղ վարժանքներին ընդհանուր առմամբ Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Տաջիկստանից, Ղրղզստանից և Հայաստանից ներգրավվել է 2000-ից ավելի զինծառայող:

Զորավարժությանը ներգրավվել է ավելի քան 200 միավոր մարտական և հատուկ տեխնիկա, այդ թվում նաև՝ Ս-400 «Տրիումֆ», Ս-300 «Ֆավորիտ» «Պանցիր-Ս» զենիթահրթիռային համալիրներ, ինչպես նաև ՄիԳ-31, ՄիԳ-29, Սու-24, Սու-34, Սու-30, Սու-27, Սու-25, Տու-22 ինքնաթիռներ, Մի-8ԱՄՏՇ ուղղաթիռներ:

Զորավարժությունը մեկնարկել է օգոստոսի 29-ին և տևելու է մինչև սեպտեմբերի 7-ը:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը