Աշխարհ

04.09.2017 15:25


Բեռլինը Եվրոպային կոչ է անում խստացնել Թուրքիայի նկատմամբ դիրքորոշումը

Բեռլինը Եվրոպային կոչ է անում խստացնել Թուրքիայի նկատմամբ դիրքորոշումը

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը եվրոպական երկրներին կոչ է արել Թուրքիայի նկատմամբ իրենց դիրքորոշումը կոշտացնել:

Ըստ թուրքական «Haber10» լրատվական կայքի՝ Գաբրիելը Թուրքիայի եվրաանդամակցության շուրջ ընթացող բանակցությունները «անհեթեթություն» բառով է որակել, բայց միևնույն ժամանակ ընդգծել է, որ Գերմանիան կողմ չէ բանակցությունները դադարեցնելու պահանջներին:

Արտաքին գերատեսչության ղեկավարը տեղեկացրել է, որ Գերմանիան Թուրքիայի նկատմամբ խստացրել է դիրքորոշումը, նվազեցրել է ֆինանսական օգնությունը:

Գաբրիելը հայտնել է, որ Գերմանիան եվրոպական երկրների հետ կբանակցի, որպեսզի նրանք ևս նույն կերպ վարվեն:

Նախարարն անդրադարձել է Թուրքիայի և Գերմանիայի հարաբերություններում առկա սառնությանը: Նա նշել է, որ Թուրքիան ու Գերմանիան գնալով օտարանում են, և այդ ամենի պատասխանատուն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է․

«Էրդողանը երկրի ներքին քաղաքականությունում խնդիրները քողարկելու համար դրսում է թշնամի փնտրում: Օրինակ՝ այս դեպքում թշնամին մենք ենք՝ Եվրոպան և հատկապես գերմանացիները»:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը