Լրահոս

04.09.2017 10:50


Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. 42-ամյա վարորդը Mercedes-ով մխրճվել է համընթաց ընթացող КамАЗ-ի մեջ

Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. 42-ամյա վարորդը Mercedes-ով մխրճվել է համընթաց ընթացող КамАЗ-ի մեջ

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 03։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 33-րդ կմ հատվածում բախվել են Երևանի քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցի բնակիչ՝ 42-ամյա Արսեն Ավետիսյանի վարած Mercedes մակնիշի 35 MD 071 համարանիշի և Իջևան քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Սերոբ Մովսիսյանի վարած КамАЗ մակնիշի 57 ԼՕ 453 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդը տեղում մահացել է, իսկ КамАЗ-ի վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է Չարենցավանի բժշկական կենտրոն։

Ըստ նախնական տեղեկություննրի՝ Mercedes-ի վարորդը բախվել է դեպի Երևան համընթաց ընթացող КамАЗ-ին։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը